Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2025 թ. փետրվարի 24-ը

ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2025 թ. փետրվարի 
24-ը

ԵՐԵՎԱՆ, 20 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հակառուսական պատժամիջոցների գործողության ժամկետը երկարաձգել է մինչև 2025 թ. փետրվարի 24-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԵՄ Խորհրդի համապատասխան որոշումը հրապարակվել է «Եվրամիության պաշտոնական հանդեսում»։

«2022 թվականի թիվ 266 որոշմանը համապատասխան և քանի դեռ շարունակվում են Ռուսաստանի Դաշնության անօրինական գործողությունները՝ խախտելով ուժի կիրառման արգելքը, որը միջազգային օրենքի լուրջ խախտում է, նպատակահարմար է ուժի մեջ պահել Միության կողմից սահմանված բոլոր միջոցառումները և անհրաժեշտության դեպքում լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել։ Հետևաբար, 2022 թվականի թիվ 266 որոշմամբ սահմանված սահմանափակիչ միջոցները պետք է երկարաձգվեն ևս 12 ամսով՝ մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը», - ասված է որոշման մեջ։

Փաստաթղթում նաև նշվում է, որ խոսքը պատժամիջոցների մասին է, որոնք սահմանվել են Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի մարզերը Ռուսաստանի կազմ մտնելու կապակցությամբ։

Հունվարի կեսերին Եվրամիությունն սկսել է քննարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 13-րդ փաթեթը։ Ըստ Bloomberg գործակալության տեղեկատվության՝ սահմանափակումները, որոնք նախատեսվում է ընդունել մինչև փետրվարի 24-ը, քննարկվել են հունվարի 17-ին ԵՄ երկրների դեսպանների հանդիպմանը։ Խոսքը վերաբերել է պատժամիջոցների ցուցակների ընդլայնմանը, լրացուցիչ առևտրային սահմանափակումներին, ինչպես նաև սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցներին։ Հետագայում ԵՄ ներկայացուցիչը հաստատել է, որ ԵՄ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Մոսկվայի դեմ՝ Ուկրաինայում  ՌԴ ռազմական գործողությունների մեկնարկի երկրորդ տարին լրանալու կապակցությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am