Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Գերմանիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են ստորագրել

Գերմանիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են 
ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 16 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան և Ուկրաինան անվտանգության երկկողմ համաձայնագիր են կնքել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին գրում է Deutsche Welle-ի ռուսական ծառայությունը:

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համաձայնագիրն ստորագրել են փետրվարի 16-ին, Բեռլինում։ Գերմանիայի դաշնային կառավարության ներկայացուցչի խոսքով՝ դա «համաձայնագիր է Ուկրաինային ցուցաբերվող երկարաժամկետ աջակցության և անվտանգության երաշխիքների վերաբերյալ»։

Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակն էին ստորագրել համաձայնագիր անվտանգության երաշխիքների շուրջ, որոնք կգործեն մինչև Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Մեծ Բրիտանիան առաջին երկիրն է դարձել, որը պայմանագիր է ստորագրել Կիևի հետ, ինչը նախատեսում է արագ և շարունակական աջակցություն Ուկրաինայի վրա նոր հարձակման դեպքում:

Reuters-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիան կդառնա երրորդ երկիրը, որը երկկողմ անվտանգության համաձայնագիր կստորագրի Ուկրաինայի հետ։ Դա նախատեսված է Ելիսեյան պալատում փետրվարի 16-ի երեկոյան։

Եվրոպական երկրները մեծացնում են օգնությունը Կիևին ԱՄՆ-ում ներքաղաքական ճգնաժամի պայմաններում. Կոնգրեսի հանրապետականները շարունակում են արգելափակել լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը, որը նաև նախատեսում է միջոցների հատկացում Ուկրաինային:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am