Միջազգային

Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններն ավարտվել են առանց լուրջ առաջընթացի

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններն ավարտվել են առանց լուրջ առաջընթացի

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կահիրեում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի շուրջ բանակցություններում զգալի առաջընթաց չի գրանցվել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում էEuronews-ը՝ նշելով, որ միևնույն ժամանակ, Եգիպտոսում հայտարարել են, որ առանցքային հարցերի շուրջ խորհրդատվությունները և համակարգումը շարունակելու ձգտում կա:

ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Իսրայելցի զինվորականները Խան-Յունիսի շրջանում գործողության ընթացքում հայտնաբերել են ՀԱՄԱՍ-ին պատկանող զենք, նռնակներ, փամփուշտներ և ռազմական փաստաթղթեր:

Ըստ աղբյուրի՝ Իսրայելը բախվում է միջազգային ուժեղ ճնշումների, Ռաֆահում ցամաքային գործողություն սկսելու մտադրության պատճառով, որտեղ այժմ գտնվում է Գազայի բնակչության կեսից ավելին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում