Հասարակական

ԱՄՆ դեսպանը ցավակցել է Ներքին Հանդում ադրբեջանական կողմի կրակոցներից զոհված զինծառայողների ընտանիքներին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ դեսպանը ցավակցել է Ներքին Հանդում ադրբեջանական կողմի կրակոցներից զոհված զինծառայողների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ,13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ցավակցել է Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի կողմից արձակած կրակոցների հետևանքով զոհերի կապակցությամբ։

«Ցավակցում եմ Սյունիքի մարզի սահմանային գոտում զոհվածների ընտանիքներին և ցանկանում շուտափույթ ապաքինում վիրավորներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ցավակցական ուղերձում, որը հայերենով ու անգլերենով հրապարակվել է ԱՄՆ դեսպանատան «ֆեյսբուք» սոցիալական էջում։

426335936_786667226828728_523055986252591756_n.jpg (53 KB)

Փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում