Երևանում՝ 11:07,   30 Մայիս 2024

Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու

Ռուսաստանի նախագահի պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու

ԵՐԵՎԱՆ,8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ընթացիկ տարվա մարտի ամսին  Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնի համար կպայքարի չորս թեկնածու։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի  նախագահ Էլլա Պամֆիլովան։

«Այսօրվա մեր հանդիպման արդյունքում արդեն լիովին պարզ է, որ քվեաթերթիկում լինելու է չորս թեկնածու»,- ասել է հանձնաժողովի նախագահը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պաշտոնապես որպես թեկնածուներ է գրանցել ինքնաառաջադրած Վլադիմիր Պուտինին և խորհրդարանական կուսակցությունների ներկայացուցիչներ՝ Լեոնիդ Սլուցկիին, Վլադիսլավ Դավանկովին և Նիկոլայ Խարիտոնովին:

ՌԴ Դաշնային խորհուրդը Ռուսաստանում նախագահական ընտրություններ է նշանակել 2024 թվականի մարտի 17-ին։ Քվեարկությունը կտևի երեք օր՝ մարտի 15-ին, 16-ին և 17-ին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am