Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Թուրքիայի հետ սահմանի Մարգարա անցակետով անցած տարի Հայաստան է մուտք գործել ՀՀ 38, մեկնել՝ 28 քաղաքացի

Թուրքիայի հետ սահմանի Մարգարա անցակետով անցած տարի Հայաստան է 
մուտք գործել ՀՀ 38, մեկնել՝ 28 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 8 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-թուրքական սահմանին գտնվող Մարգարայի անցակետով 2023 թվականին Հայաստան է մուտք գործել Հայաստանի 38 քաղաքացի, մեկնել է՝ 28-ը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն:        

Այդ անցակետը ուղիղ 30 տարվա ընդմիջումից հետո գործարկվել էր անցյալ տարվա փետրվարին, երբ Հայաստանը երկու խմբաքանակով մարդասիրական օգնություն էր ուղարկել Թուրքիայի արևելքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժից տուժածներին: Հայաստանից հարևան երկիր էին մեկնել նաև փրկարարներ:

1993 թվականին Թուրքիան միակողմանիորեն փակել էր Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանը, և Մարգարայի անցակետը ուղիղ երեք տասնամյակ չէր գործում:

Հայաստանի կառավարությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում հանդես է գալիս երկու երկրների միջև ցամաքային սահմանի վերաբացման օգտին: Երկու երկրների միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել ցամաքային սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար։ Հայաստանի կառավարությունն արդեն հայտարարել է, որ Մարգարայի անցակետը վերանորոգվել է, և Հայաստանը պատրաստ է ցանկացած պահի կյանքի կոչել պայմանավորվածությունը։ Թուրքական կողմից այս առնչությամբ արձագանք դեռ չկա։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am