Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Սա հրաշալի հիմք է Հայաստան-ԵՄ համագործակցության համար․ Կալյուրանդը շնորհավորել է Հայաստանին ՄՔԴ-ին միանալու առթիվ

Սա հրաշալի հիմք է Հայաստան-ԵՄ համագործակցության համար․ Կալյուրանդը 
շնորհավորել է Հայաստանին ՄՔԴ-ին միանալու առթիվ

ԵՐԵՎԱՆ: 7 ՓԵՏՐՎԱՐԻ: ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Եվրոպական խորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը շնորհավորել է Հայաստանին՝ Միջազգային քրեական դատարանին պաշտոնապես միանալու կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատգամավորն այս առիթով գրառում է կատարել X սոցիալական հարթակի իր էջում:

«Անկեղծ շնորհավորանքներս Հայաստանին՝ 2024 թվականի փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանին պաշտոնապես միանալու կապակցությամբ: Սա երկրի՝ օրենքի գերակայության նկատմամբ ունեցած հանձնառության հստակ նշան է և հրաշալի հիմք ԵՄ-Հայաստան համագործակցության համար»,- եզրափակել է նա:

Հայաստանի խորհրդարանը Հռոմի կանոնադրությունը վավերացրել էր 2023 թվականի հոկտեմբերի 3-ին։ Միջազգային քրեական դատարանը 2023 թվականի նոյեմբերին հայտնել էր, որ Հայաստանի համար Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից։

 

 

 

 

             


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am