Պեկին

Անցյալ տարի Չինաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգացել են նորովի. ՀՀ-ում ՉԺՀ դեսպան

5 րոպեի ընթերցում

Անցյալ տարի Չինաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները  զարգացել են նորովի. ՀՀ-ում ՉԺՀ դեսպան

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը հանդիսավորությամբ նշվեց Գարնանային փառատոնը՝ չինական Նոր տարին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը հանդիսավոր ուղերձով դիմեց ներկաներին՝ բարեմաղթանքներ հղելով Հայաստանում աշխատող, սովորող և բնակվող բոլոր չինացիներին՝ ուսուցիչներին, ուսանողներին, Չինաստանի կողմից ֆինանսավորվող ձեռնարկությունների աշխատակիցներին և նրանց ընտանիքներին։

8D1A6223.jpg (623 KB)

«Անցած տարվա ընթացքում երկու կողմերի ներգրավվածության և համատեղ ջանքերի շնորհիվ՝ Չինաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունները զարգացել են նորովի։ Երկու երկրների կառավարությունները, ակադեմիական հաստատությունները, ձեռնարկությունները, մշակույթի և արվեստի​ գործիչներն անընդմեջ սերտ փոխանակումներ, այցեր են իրականացրել, իսկ տարբեր ոլորտներում համագործակցությունը ծաղկում է ապրել: Չինաստանը շարունակում է մնալ Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը, արտահանման հիմնական շուկան և ներմուծման աղբյուրը։ 2023 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներ։ Չինաստանի և Հայաստանի միջև առևտրի ծավալը հասել է 1,93 մլրդ ԱՄՆ դոլարի՝ տարեկան կտրվածքով աճելով 23,1%-ով»,- ասաց Ֆան Յոնը։

Դեսպանի տեղեկացմամբ՝ «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցումը, էլեկտրական ենթակայանի վերակառուցումը, ֆոտովոլտային էլեկտրակայանի, Կապսի ջրամբարի կառուցումը և Չինաստանի կողմից Հայաստանում իրականացվող այլ նախագծերը սահուն առաջ են ընթանում՝ կարևոր դեր խաղալով Հայաստանի ենթակառուցվածքների որակի բարձրացման և արդիականացման գործում։ Հայաստանում չինարենի ուսուցումը վերելք է ապրում։ Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանին կից Կոնֆուցիուսի ինստիտուտը հիմնել է մեկ նոր Կոնֆուցիուսի դասարան և ինը չինարեն լեզվի ուսուցման կենտրոններ, որտեղ գրանցվել են ավելի քան 1500 նոր սովորողներ, ստեղծել է չինարենի տեղացի ուսուցիչների վերապատրաստման բազա, շարունակվել է չինարեն լեզվի ուսումնական նյութերի տեղայնացումը։ Չինարենի և չինական մշակույթի հանդեպ հետաքրքրությունը Հայաստանում շարունակում է աճել։

8D1A6073.jpg (511 KB)

Պատասխան ուղերձով հանդես եկավ Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը՝ նշելով, որ միջոցառումը միանգամայն տեղին է, որովհետև գալիս է Վիշապի տարին, որն, ըստ չինական աստղագուշակի, իր հետ բերում է շատ անսպասելի զարգացումներ, որոնք, սակայն, լի են բարությամբ ու դրական արդյունքներով։

«2023 թվականը սկզբունքորեն դարձավ հետքովիդյան շրջանի առաջին տարին, երբ վերստին արձանագրվեցին ինտենսիվ շփումներ բոլոր մակարդակներում և վերսկսվեցին որոշ չափով սառեցված ծրագրերը։ Նախորդ տարին առևտրատնտեսական հարաբերությունների առումով նույնպես կարևոր էր, քանզի գումարվեց միջկառավարական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը, և եթե համագործակցության տեմպերը պահպանվեն, ապա այս տարի կգերազանցենք երկու միլիարդ դոլարի ապրանքաշրջանառության շեմը։ Դրական զարգացում է ապրել նաև քաղաքական երկխոսությունը միջազգային կազմակերպությունների ձևաչափով, ինչը փայլուն կերպով ապացուցում է կայուն, բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակը»,- ասաց Մանասարյանը։

8D1A6325.jpg (556 KB)

Նա հատուկ անդրադարձավ մշակութային կապերի զարգացմանը՝ նշելով, որ նախորդ տարին այդ ոլորտում նույնպես արձանագրեց աննախադեպ վերելք։ Մանասարյանի տեղեկացմամբ՝ հայկական կողմը Չինաստանում լավ իմաստով ունեցավ մշակութային էքսպանսիա, որը սկսվեց Արամ Խաչատրյանի եռյակի մենահամերգներով, շարունակվեց Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի շրջագայությամբ և եզրափակվեց Պեկինում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգներով։ Զուգահեռաբար առաջին անգամ պատմության մեջ Արամ Խաչատրյանի անվան միջազգային երաժշտական մրցույթն անցկացվեց Հայաստանից դուրս և առաջին անգամ տեղի ունեցավ Չինաստանում, ինչը չին մասնագետների համար ուղղակի աննկարագրելի իրադարձություն էր, ուստի լայնորեն լուսաբանվեց տեղի լրատվամիջոցներով։ Մանասարյանը հույս հայտնեց, որ ընթացիկ տարում փոխգործակցությունը կզարգանա ավելի մեծ ծավալներով։

8D1A6429.jpg (671 KB)

Միջոցառման ընթացքում հնչեցին երաժշտական կատարումներ, կազմակերպվեցին ինտելեկտուալ խաղեր, հայ պատանի մարզիկները հանդես եկան արևելյան մարտարվեստի ներկայացուցչական համարներով։ Այդպես նշվեց լուսնային օրացույցով տասներկուերորդ ամսվա 23-րդ օրը ՀՀ-ում Չինաստանի դեսպանատանը։

8D1A6107.jpg (434 KB)

8D1A6096.jpg (491 KB)

Մանվել Մարգարյան

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Մարզային

Շիրակում «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի բիզնես պլան ներկայացրած շահառուների 70 տոկոսը կայուն եկամուտ ունի

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Բանակ

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել են ռազմարդյունաբերության և կիբեռանվտանգության հարցեր

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Վարչապետ

Լեռնագոգում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար կառուցվում է 14 առանձնատուն և մանկապարտեզ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

Վարչապետ

Հայաստանի Հանրապետությունը զարգանում է՝ տեսանելի տեմպերով․ վարչապետ

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Մարզային

ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն այցելել է կամավորական հրշեջ-փրկարարական հենակետեր և հրշեջ-փրկարարական ջոկատներ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

Վարչապետ

Վարչապետը Արմավիրի մարզում ծանոթացել է ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներին, այցելել Մեծամոր համայնք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Իրավունք

ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմն ուսումնասիրություն է սկսել մանկապարտեզի աշխատակցի կողմից երեխայի նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրման դեպքով

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Տնտեսություն

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այց կկատարի Կիպրոս

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

Մարզային

Դատական կարգով քննվելու են Գյումրու նախկին քաղաքապետերի 24 որոշումները

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում