Մշակույթ

Իրանի խոշորագույն ձեռագրական կենտրոնում առաջին անգամ կուսումնասիրվեն հայերեն ձեռագրերը

1 րոպեի ընթերցում

Իրանի խոշորագույն ձեռագրական կենտրոնում առաջին անգամ կուսումնասիրվեն հայերեն ձեռագրերը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետության Ղոմ քաղաքի Այաթոլահ Մարաշի Նաջաֆի գրադարան։ Պատվիրակությանն ընդունել է կենտրոնի հիմնադրի որդի՝ տնօրեն Մահմուդ Մարաշի Նաջաֆին։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Մատենադարանի տարածած հաղորդագրությունից, Շրջայց է կազմակերպվել կենտրոնի ձեռագրապահոցներ, թվայնացման և վերականգնման բաժիններ։ Ընդգծվել է փոխադարձ համագործակցության կարևորությունն ու պատրաստակամությունը, ինչը և կմեկնարկի կենտրոնում պահվող հայերեն ձեռագրերի ուսումնասիրությամբ։

Այաթոլահ Մարաշի Նաջաֆիի անվան գրադարանն իսլամական ձեռագրերի խոշորագույն կենտրոնն է Իրանում և երրորդը՝ ամբողջ իսլամական աշխարհում։ Հավաքածուն ընդգրկում է շուրջ 85,000 ձեռագիր՝ տարբեր լեզուներով, որոնք բովանդակում են ինչպես կրոնական բնույթի, այնպես էլ գիտության տարբեր ճյուղերին առնչվող տեքստեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում