Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

2023 թվականին ԱՄՆ-ն 80,9 միլիարդ դոլարի պաշտպանական արտադրանք է մատակարարել այլ երկրների

2023 թվականին ԱՄՆ-ն 80,9 միլիարդ դոլարի պաշտպանական արտադրանք է 
մատակարարել այլ երկրների

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 ֆինանսական տարում ԱՄՆ-ն միագումար 80,9 միլիարդ դոլարի ռազմական նշանակության արտադրանք է մատակարարել և փոխանցել այլ պետությունների։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության հաշվետվության մեջ։

«2023 ֆինանսական տարում ռազմական նշանակության արտադրանքի և ծառայությունների, ինչպես նաև ռազմական համագործակցության գործունեության ընդհանուր ծավալը, որն իրականացվել է  արտասահման սպառազինությունների վաճառքի համակարգի շրջանակներում, կազմել է 80,9 միլիարդ դոլար: Աճը կազմել է 55,9 տոկոս՝ 2022 ֆինանսական տարվա 51,9 միլիարդ դոլարի համեմատությամբ»: Դա մեր դաշնակիցներին և գործընկերներին վաճառքի և օգնության տարեկան ամենաբարձր միագումար ցուցանիշն է», - փաստաթղթից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, ընդհանուր ցուցանիշը ներառում է «62,25 միլիարդ դոլարի զենքի վաճառքը, որը ֆինանսավորել են ԱՄՆ դաշնակիցներն ու գործընկերները»: Մնացած ռազմական նշանակության արտադրանքը փոխանցվել է տարբեր ծրագրերի շրջանակներում։

Պետքարտուղարության տվյալներով՝ ամերիկացի արտադրողների կողմից այլ ընկերություններին և երկրներին ռազմական նշանակության արտադրանքի և ծառայությունների միագումար վաճառքները 2023 ֆինանսական տարում կազմել են 157,7 միլիարդ դոլար: Դա 2,5 տոկոսով ավելի է 2022 ֆինանսական տարվա ցուցանիշի համեմատությամբ (153 միլիարդ դոլար):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am