Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Հայաստանի կառավարությունը կքննարկի ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը

Հայաստանի կառավարությունը կքննարկի ԵՄ դիտորդական առաքելության 
կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարությունը կքննարկի Եվրոպական Միության դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նիստի օրակարգում։

«Առաջարկվող իրավական ակտով նախատեսվում է վավերացնել 2023 թվականի նոյեմբերի 20-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին» համաձայնագիրը»,-նշված է նախագծում։  

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերին։ Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, ԵՄ-ի կողմից՝ ՀՀ-ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։ Դեսպան Մարագոսը հայտարարել էր, որ կարգավիճակի վերաբերյալ համաձայնագիրը հիմնականում իրավական հարցեր է կարգավորում։  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am