Միջազգային

ԱՄՆ-ն հարվածել է Իրաքում աշխարհազորային խմբավորումների 3 օբյեկտների․ կա 2 զոհ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն հարվածել է Իրաքում աշխարհազորային խմբավորումների 3 օբյեկտների․ կա 2 զոհ

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ-ն հունվարի 23-ին հարվածել է Իրաքում գտնվող 3 օբյեկտների, որոնք օգտագործվում են «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման կողմից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։

«Այսօր նախագահ Բայդենի հրահանգով ԱՄՆ զինված ուժերը անհրաժեշտ և համաչափ հարվածներ են հասցրել Իրանի աջակցությունը վայելող «Քաթաիբ Հեզբոլլահ» աշխարհազորային խմբավորման և Իրաքում Իրանի հետ կապված այլ խմբավորումների երեք օբյեկտների», - գրված է հայտարարությունում։

Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ այս հարվածները հասցվել են՝ ի պատասխան ԱՄՆ-ի և կոալիցիայի ուժերի դեմ Իրաքում և Սիրիայում իրականացված հարձակումների։

Իրաքի ներքին գործերի նախարարության և շիա աշխարհազորային խմբավորման աղբյուրները France Press-ին հայտնել են, որ ամերիկյան զինվորականների հարձակման հետևանքով կա առնվազն 2 զոհ։

ԱՄՆ-ի հարվածներից առաջ Վաշինգտոնը հայտարարել էր, որ Իրաքի արևմուտքում գտնվող ալ Ասադ ավիաբազան ենթարկվել է 2 անօդաչու թռչող սարքերի հարձակման, որի հետևանքով վիրավորվել էին ամերիկացի մի քանի զինծառայողներ, և վնասվել էր ենթակառուցվածքը։ Իսկ հունվարի 20-ին ալ Ասադ ավիաբազան ավելի լայնամասշտաբ հարձակման էր ենթարկվել՝ բալիստիկ հրթիռներով, որոնց մեծ մասը կալանվել էր հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում