Միջազգային

Թրամփը հաղթել է Նյու Հեմփշիրի նախնական ընտրություններում

1 րոպեի ընթերցում

Թրամփը հաղթել է Նյու Հեմփշիրի նախնական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Հեմփշիր նահանգում հաղթող է ճանաչվել հանրապետականների կողմից նախագահական ընտրություններում առաջադրվել ցանկացող թեկնածուների շարքում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ի հրապարակումը։

Ընտրապայքարից դուրս եկած Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսից հետո Դոնալդ Թրամփի դեմ պայքարող միակ թեկնածուն ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նիկի Հեյլին է։ Չնայած Նյու Հեմփշիրում պարտությանը, Հեյլին հայտարարել է, որ կշարունակի պայքարը։

Նյու Հեմփշիրում նախնական ընտրությունների (փրայմերիզ) քվեաթերթիկների 75 %-ի հաշվարկի արդյունքներով՝ Թրամփը հավաքել է ձայների 55 %-ը, Նիկի Հեյլին՝ 43,6 %-ը։

Նյու Հեմփշիրում անցկացվել է նաև դեմոկրատների փրայմերիզ։ Դեմոկրատների աջակիցներն իրենց նախապատվությունը տվել են գործող նախագահ Ջո Բայդենին։

Ավելի ուշ Բայդենը հայտարարել է. «Այժմ հստակ է, որ Դոնալդ Թրամփը կլինի Հանրապետական կուսակցության թեկնածուն»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում