Միջազգային

Պաղեստինի «Կարմիր մահիկ»-ը հայտարարել է, որ իսրայելական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Գազայում հիվանդանոցին

1 րոպեի ընթերցում

Պաղեստինի «Կարմիր մահիկ»-ը հայտարարել է, որ իսրայելական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Գազայում հիվանդանոցին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան «Կարմիր մահիկ»-ը Իսրայելին մեղադրել է Խան Յունիս քաղաքի հիվանդանոցին հարվածներ հասցնելու մեջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:

«Կարմիր մահիկ»-ը հայտնել է, որ տեղահանված մարդիկ վիրավորվել են իսրայելական անօդաչու թռչող սարքերի ինտենսիվ հարվածների հետևանքով, որոնք ուղղված են եղել Ալ-Ամալ հիվանդանոցում եղած անձանց, ինչպես նաև փրկարարական գործակալության բազային: Զինվորականները հայտնել են, որ ստուգում են զեկույցը:

Նույն քաղաքի մոտակայքում իսրայելական տանկերը մոտենում են Գազայի ամենամեծ գործող հիվանդանոցին՝ Նասերին, որտեղ մարդիկ հայտնել են, որ կրակոցներ են լսում:

Իսրայելը այս շաբաթ նոր առաջխաղացում է ձեռնարկել Խան Յունիսում՝ քաղաքը գրավելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում