Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Հյուսիսային Կորեան փորձարկել է ստորջրյա միջուկային զենքի համակարգ

Հյուսիսային Կորեան փորձարկել է ստորջրյա միջուկային զենքի համակարգ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն ստորջրյա միջուկային զենքի համակարգի փորձարկում է անցկացրել՝ ի պատասխան ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի զորավարժությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է  «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

«ԿԺԴՀ ազգային պաշտպանության ակադեմիային առընթեր ստորջրյա սպառազինությունների համակարգերի ինստիտուտը Ճապոնական ծովի ջրատարածքում անցկացրել է մշակման փուլում գտնվող «Հեիլ-5-23» ստորջրյա միջուկային զենքի համակարգի կարևոր փորձարկում», - հայտնել են երկրի Պաշտպանության նախարարությունից։

Դրա հետ մեկտեղ չի հստակեցվում, թե կոնկրետ երբ է անցկացվել փորձարկումը, սակայն նշվում է, որ այն դարձել է ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի «սադրիչ զորավարժությունների» պատասխանը, որոնք հունվարի 15-ից ծովում անցկացվում են հարավկորեական Ջեջու կղզու շուրջը։

«Ներկայիս զորավարժությունները... տարածաշրջանում իրադրության հետագա ապակայունացման պատճառ են դարձել և ակցիաներ են, որոնք լրջորեն սպառնում են մեր պետության անվտանգությանը», - հայտարարել են ԿԺԴՀ-ում։

Փհենյանը նախազգուշացրել է, որ կշարունակի պատասխան քայլեր ձեռնարկել «ԱՄՆ ռազմածովային ուժերի ու նրա դաշնակիցների թշնամական ռազմական գործողությունները զսպելու համար», և սպառնացել է «աղետալի հետևանքներով»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am