Միջազգային

Հնդկաստանում նավի խորտակման հետևանքով առնվազն 10 դպրոցական է զոհվել

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում նավի խորտակման հետևանքով առնվազն 10 դպրոցական է զոհվել

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 12 աշակերտ և 2 ուսուցիչ են խեղդվել Հնդկաստանի արևմուտքում նավի շրջվելու հետևանքով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է BBC-ն:

Նրանք նավով դպրոցական խնջույքի էին գնում:

Վադոդարա քաղաքի ոստիկանության կոմիսար Անուպամ Սինգհ Գեհլոտը հաստատել է զոհերի թիվը և հայտնել, որ փրկարարական գործողությունները դեռ շարունակվում են:

Հարնի լճում տեղի ունեցած միջադեպի պատճառը դեռ հայտնի չէ։ Տեղական իշխանությունների տվյալներով՝ նավում եղել է մոտ 27 մարդ։

Տեղի ոստիկանությունը BBC-ին հայտնել է, որ փրկել են 7 մարդու:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում