Միջազգային

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Բելգորոդի մարզում խոցել է ուկրաինական ԱԹՍ-ներ և հրթիռներ

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է, որ Բելգորոդի մարզում խոցել է ուկրաինական ԱԹՍ-ներ և հրթիռներ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բելգորոդի մարզի երկնքում Ուկրաինայի կողմից արձակված անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ ոչնչացնելու մասին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղորդագրություններից մեկում ՌԴ ՊՆ-ն նշում է Բելգորոդի մարզում 7 հրթիռ և ինքնաթիռային տիպի 4 ԱԹՍ ոչնչացնելու մասին։ Ըստ գերատեսչության՝ Կիևը հարվածներն իրականացրել է հունվարի 17-ի գիշերը՝ Մոսկվայի ժամանակով ժամը 02։40-ի սահմաններում։

Այնուհետև գերատեսչությունը ևս մեկ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ հունվարի 17-ի առավոտյան ուկրաինական կողմը Ռուսաստանի Դաշնության օբյեկտների ուղղությամբ հերթական հարձակման փորձն է իրականացրել։

«ՀՕՊ հերթապահ համակարգերի կողմից Բելգորոդի շրջանի երկնքում խոցվել են 4 հրթիռ և ուկրաինական երկու անօդաչու թռչող սարք», - գրված է հաղորդագրությունում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում