Հնդկաստանի ԱԳ նախարարը պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին հորդորել է խուսափել էսկալացիայից
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինա-իսրայելական հակամարտության բոլոր կողմերը պետք է խուսափեն էսկալացիայից և լուծումներ փնտրեն երկխոսության միջոցով։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:
«Բոլոր կողմերը պետք է խուսափեն սադրիչ գործողություններից և էսկալացիայից՝ խթանելով երկխոսությունն ու դիվանագիտությունը», - շեշտել է նա:
Հնդկաստանի ԱԳ նախարարի համոզմամբ՝ Գազայի հատվածում ակնհայտ հումանիտար ճգնաժամ է, որը պետք է կարգավորվի:
Նա կարևորել է կայուն հումանիտար միջանցքների ստեղծումը։ «Մենք ողջունում ենք միջազգային հանրության ջանքերն այս ուղղությամբ»,- հավելել է Սուբրամանյամ Ջայշանկարը:
Կարդացեք հոդվածը` Русский