Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Հասաքայում թուրքական ԱԹՍ-ների հարվածից 3 սիրիացի զինվոր է զոհվել. ԶԼՄ- ներ

Հասաքայում թուրքական ԱԹՍ-ների հարվածից 3 սիրիացի զինվոր է զոհվել. ԶԼՄ-
ներ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հունվարի 14-ին հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիս-արևելյան Հասաքայի նահանգի Ալ Ղամիշլի քաղաքի շրջակայքին, որի հետևանքով 3 սիրիացի զինծառայող է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են Al Hadath հեռուստաալիքը և Մարդու իրավունքների սիրիական դիտարանը։

Ըստ լրատվամիջոցների՝ հարձակման է ենթարկվել Ալ Ղամիշլիից հարավ գտնվող Զիբանա գյուղում գտնվող ուղեփակոցը։

Ըստ հրապարակումների՝ ավելի վաղ թուրքական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Հասաքայի տնտեսական օբյեկտներին՝ շարքից հանելով մի քանի էլեկտրակայաններ։ Իսկ Սեյնջակ գյուղում երկու ավիահարվածների հետևանքով երեխա է վիրավորվել։

Բացի այդ, խոշոր հրդեհ է բռնկվել Ռումեյլանի նավթային բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից հետո։

Մարդու իրավունքների սիրիական դիտարանը նշում է, որ վերջին օրերին թուրքական ԱԹՍ-ներն ավելացրել են ավիահարվածները Սիրիայի հյուսիսում և արևելքում։ Հունվարի 14-ին հարձակման են ենթարկվել նաև Հալեպի նահանգում գտնվող մի քանի օբյեկտներ։

2023 թվականին թուրքական օդուժը 108 անգամ գրոհել է ցամաքային թիրախները Սիրիայի հյուսիսում և հյուսիս-արևելքում քրդերի կողմից վերահսկվող տարածքում։ Դրա հետևանքով զոհվել է 86 մարդ, այդ թվում՝ «Սիրիայի դեմոկրատական ​​ուժեր» քրդական դաշինքի 65 մարտիկ, ինքնավար վարչակազմի 3 աշխատակից և 18 խաղաղ բնակիչ, ևս 97 մարդ վիրավորվել է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am