Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Հյուսիսային Կորեան պինդ վառելիքով գերձայնային բալիստիկ հրթիռ է արձակել

Հյուսիսային Կորեան պինդ վառելիքով գերձայնային բալիստիկ հրթիռ է արձակել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հյուսիսային Կորեան հայտարարել է պինդ վառելիքով գերձայնային բալիստիկ հրթիռի հաջող արձակման մասին։ Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը կրել է կառավարվող գերձայնային մարտագլխիկ, արձակվել է հունվարի 14-ին։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Yonhap գործակալության հրապարակումը։

Ըստ Կորեայի կենտրոնական լրատվական գործակալության՝ արձակումն իրականացվել է՝ ստուգելու սպառազինության հզոր համակարգեր մշակելու՝ երկրի գործունեությունը։ Փհենյանը շեշտել է, որ փորձնական արձակումը «չի ազդել հարևան երկրներից որևէ մեկի անվտանգության վրա և որևէ առնչություն չունի տարածաշրջանային իրավիճակի հետ»։

Ըստ Հարավային Կորեայի ռազմական գերատեսչության՝ հրթիռն արձակվել է Փհենյանի շրջակայքից՝ տեղի ժամանակով ժամը 14։55-ին, անցել մոտավորապես 1000 կմ, այնուհետև ընկել ծովը։ Սեուլում կարծում են, որ ԿԺԴՀ-ի կողմից մշակվող պինդ վառելիքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռն ունակ է թիրախավորել Ճապոնիայում և Գուամում գտնվող ամերիկյան ռազմաբազաները։ Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներն ունեն 3000-5500 կմ հեռահարություն։

Նախորդ անգամ Հյուսիսային Կորեան պինդ վառելիքով միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ էր արձակել դեկտեմբերի 18-ին։

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը հրթիռի արձակումն անվանել է «ակնհայտ սադրանք», որը խախտում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևերը, որոնցով ԿԺԴՀ-ին արգելվում է բալիստիկ հրթիռի տեխնոլոգիա օգտագործել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am