Միջազգային

Հուսիները կշարունակեն գրոհել Կարմիր ծովի նավերը․ «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչ

1 րոպեի ընթերցում

Հուսիները կշարունակեն գրոհել Կարմիր ծովի նավերը․ «Անսար Ալլահ» շարժման  ներկայացուցիչ

ԵՐԵՎԱՆ,12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հուսիները կշարունակեն գրոհել Կարմիր ծովի նավերը՝ չնայած Եմենում գրոհայինների դիրքերին ԱՄՆ-ի և դաշնակիցների հարվածներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Sky News Arabia-ն, այս մասին հայտարարել է «Անսար Ալլահ» շարժման ներկայացուցիչ Մուհամեդ Աբդել Սալամը։

Սալամը Եմենի ուղղությամբ հարվածներն անվանել է «չարդարացված ամերիկա-բրիտանական ագրեսիա», որի նպատակն է «դադարեցնել Եմենի գործողությունները Գազայի հատվածին աջակցելու համար»:

«Անսար Ալլահ»-ի ներկայացուցչի խոսքով՝ Կարմիր ծովում հուսիների հարձակումներն ուղղված են եղել միայն նավերի վրա, որոնք կամ պատկանում են Իսրայելին, կամ ուղղվում են «գրավյալ տարածքների նավահանգիստներ»:

«Կարմիր և Արաբական ծովերում միջազգային նավագնացության համար ոչ մի սպառնալիք չի եղել։ Նրանք հիմարություն են արել՝ իրականացնելով այս դավաճանական ագրեսիան, և սխալվում են, եթե կարծում են, որ մեզ հետ կկանգնեցնեն Պաղեստինին և Գազային աջակցելուց»,- պնդել է նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում