Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

«Հեզբոլլահ»-ը խոստացել է պատասխանել Բեյրութում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի տեղակալի սպանությանը

«Հեզբոլլահ»-ը խոստացել է պատասխանել Բեյրութում ՀԱՄԱՍ-ի ղեկավարի 
տեղակալի սպանությանը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բեյրութի հարավային արվարձանի վրա իրականացված հարձակման հետևանքով զոհվել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավարի տեղակալ Սալեհ ալ Արուրին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ շիա իսլամիստական «Հեզբոլլահ» կազմակերպությունը հայտարարել է, որ հարձակումն իրենից ներկայացնում է վտանգավոր ոտնձգություն Լիբանանի ինքնիշխանության վրա, որը չի կարող անպատիժ մնալ:

«Իսլամական դիմադրությունն անպատասխան չի թողնի իսրայելական այս հանցագործությունը: Սալեհ ալ Արուրիի սպանության համար հատուցումը կհետևի անհրաժեշտ ժամանակին, հարմար վայրում», - Telegram-ում «Հեզբոլլահ»-ի հրապարակած հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։

«Հեզբոլլահ»-ի ռազմական թևի մարտիկները վերահսկում են Բեյրութի հարավային Դահիյայի շրջանը, որտեղ հունվարի 2-ին անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել եռահարկ շենքին, որտեղ գտնվում էր ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանը: Դրա հետևանքով զոհվել են ալ Արուրին և ևս վեց մարդ, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարներ։ Այս հարձակման համար Լիբանանը մեղադրել է Իսրայելին։

Ինչպես նշվում է շիաների կուսակցության հայտարարության մեջ, «Իսրայելը դիմել է քաղաքական սպանությունների այն բանից հետո, երբ ակնհայտ է դարձել Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ նրա զինված ագրեսիայի ձախողումը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am