Միջազգային

Ճապոնիայում երկրաշարժը 30 մարդու կյանք է խլել. որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում երկրաշարժը 30 մարդու կյանք է խլել. որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճապոնիայի կենտրոնական հատվածում հունվարի 1-ին տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են՝ փլատակներում գտնվողներին դուրս բերելու համար։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Kyodo գործակալության հրապարակումը։

7,6 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է Նոտոյի թերակղզում և դրա մերձակա շրջաններում, տեղի ժամանակով ժամը 16:10-ին՝ լայնածավալ ավերածությունների և հրդեհների պատճառ դառնալով։ Ստորգետնյա ցնցումներին հաջորդել են տասնյակ հետցնցումներ։

Երկրաշարժից ամենաշատը տուժել է Վաձիմա քաղաքը, որտեղ նաև 7-հարկանի շենք է փլուզվել։ Ըստ տեղի իշխանությունների՝ ավելի քան 200 շենքերում բռնկված հրդեհները վերահսկողության տակ են վերցվել։

Ճապոնական ծովում ցունամիի վտանգի մասին նախազգուշացումները հունվարի 2-ին արդեն չեղարկվել են:

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել է, որ որոնողափրկարարական աշխատանքներում ներգրավվել է երկրի ինքնապաշտպանության ուժերի շուրջ 1000 անդամ։

ԱՄՆ-ն, Կանադան և Իտալիան աջակցություն են առաջարկել Ճապոնիային։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում