Միջազգային

Մահացել է տիեզերքի ինֆլյացիոն մոդելի համահեղինակ Ալեքսեյ Ստարոբինսկին

1 րոպեի ընթերցում

Մահացել է տիեզերքի ինֆլյացիոն մոդելի համահեղինակ Ալեքսեյ Ստարոբինսկին

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 76 տարեկանում մահացել է ֆիզիկոս և տիեզերագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսեյ Ստարոբինսկին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «N +1» կայքէջը։

Ստարոբինսկին տիեզերքի ինֆլյացիոն ժամանակակից մոդելի համահեղինակն է, որն մինչ այժմ ստացել է մի շարք դիտողական հաստատումներ:

Բացի այդ, Ստարոբինսկին Յակով Զելդովիչի հետ միասին, կանխատեսել է, որ պտտվող սև խոռոչները պետք է մասնիկներ ծնեն, ինչը հետագայում հանգեցրել Հոքինգի ճառագայթման հայտնաբերմանը, որը տեղի է ունենում նաև չպտտվող սև խոռոչների դեպքում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում