Միջազգային

Ֆիդանը հայտարարել է, որ ԵՄ-ն Թուրքիային դիտարկում է ոչ թե որպես գործընկեր, այլ մրցակից

1 րոպեի ընթերցում

Ֆիդանը հայտարարել է, որ ԵՄ-ն Թուրքիային դիտարկում  է ոչ թե որպես գործընկեր, այլ մրցակից

ԵՐԵՎԱՆ, 21 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը խորհրդարանում հայտարարել է, որ Եվրոպական միությունը Թուրքիային դիտարկում է որպես մրցակից, այլ ոչ թե գործընկեր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ըստ Թուրքիայի ԱԳ նախարարի՝ Բրյուսելը հուսադրող քայլեր չի ձեռնարկում Անկարայի նկատմամբ։

«Մենք վճռական ենք՝ առաջ մղելու Եվրամիության հետ ինտեգրման գործընթացը։ Սակայն դրա համար անհրաժեշտ է ԵՄ-ի կամքը»,-նշել է նա։

Թուրքիայի ԱԳ նախարարը հավելել է՝ ցավոք, Եվրամիությունը Թուրքիայի նկատմամբ չի անում նույն ոգևորիչ քայլերը, ինչ անում է մյուս թեկնածու երկրների նկատմամբ։

Ըստ նրա՝ եթե ԵՄ-ն կոնկրետ քայլեր ձեռնարկի՝ Թուրքիայի ԵՄ մտնելու հարցով, ապա դա նոր հնարավորություններ կբացի երկու կողմի համար։

«Սակայն այն փաստը, որ ԵՄ-ն Թուրքիային դիտարկում է որպես մրցակից, այլ ոչ թե գործընկեր, և, որ ՆԱՏՕ-ի մեր որոշ դաշնակիցներ հաշվի չեն առնում մեր անվտանգության նկատառումները, ստիպում է մեր երկրին զարգացնել ավելի շատ կարողություններ և այլընտրանքային ռազմավարություններ»,-ասել է նախարարը։

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում