Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Սալիվանը Պաղեստինի ղեկավարի հետ քննարկել է Գազայում հետկոնֆլիկտային կայունացման հեռանկարները

Սալիվանը  Պաղեստինի ղեկավարի հետ  քննարկել է Գազայում հետկոնֆլիկտային 
կայունացման հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեք Սալիվանը և Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Ռամալլայում հանդիպման ժամանակ քննարկել են Գազայի հատվածում հետկոնֆլիկտային կայունացման հեռանկարները և դրանցում պաղեստինյան իշխանությունների դերը։

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին լրագրողների համար նախատեսված  առցանց ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

Նրա խոսքով՝ անդրադարձ է կատարվել նաև  Պաղեստինի ազգային նորացված վարչակազմին և նրա դերակատարությանը պաղեստինցիների ապագայի համար, ինչպես նաև լայն կերպով քննարկվել է թե ինչպիսին կարող է լինել այն ու ինչպիսին պիտի լինի:

Հանդիպումից հետո Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ նշվել  է, որ ԱՄՆ նախագահի օգնականը խորին ցավակցություն է հայտնել հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայում պաղեստինցի խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ։

Հաղորդագրության  համաձայն՝ Սալիվանը քննարկել է Գազայի պաղեստինյան բնակչությանը կենսական նշանակության մարդասիրական օգնության մատակարարումը մեծացնելու ԱՄՆ ջանքերը և ընդգծել խաղաղ բնակիչներին պաշտպանելու լրացուցիչ միջոցների կարևորությունը:

Սալիվանը ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի տեսակետն առ այն, թե ինչպես կարելի է Մերձավոր Արևելքը դարձնել ավելի խաղաղ, ինտեգրված և բարգավաճ ՝երկու պետությունների գոյակցության սկզբունքի հիման վրա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am