Երևանում՝ 11:07,   12 Մայիս 2024

Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Բայդենի դեմ իմփիչմենթի հետաքննությանը

Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Բայդենի դեմ իմփիչմենթի 
հետաքննությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը դեկտեմբերի 13-ին 221 կողմ 212 դեմ ձայների հարաբերակցությամբ լիազորել է երկրի նախագահ Ջո Բայդենի նկատմամբ իմփիչմենթի հետաքննություն սկսել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալության հրապարակումը։

Այսպիսով, Ներկայացուցիչների պալատի բոլոր հանրապետական անդամները կողմ են քվեարկել իմփիչմենթի հետաքննությանը, որը կարող է հանգեցնել նախագահի հեռացմանը պաշտոնից, եթե Սենատում կայացած դատավարության ժամանակ նրան մեղավոր ճանաչեն։

Հետաքննությունը կենտրոնացած է Բայդենի և նրա ընտանիքի անդամների, մասնավորապես՝ նրա որդի Հանթեր Բայդենի գործարար կապերի շուրջ։ Ըստ հանրապետական կոնգրեսականների՝ Բայդենի փոխնախագահության տարիներին նրա որդին արտերկրում, այդ թվում՝ Չինաստանում բիզնեսներից հսկայական եկամուտներ է ստացել, իսկ Ջո Բայդենն, իբրև, բազմաթիվ շփումներ է ունեցել իր ընտանիքի օտարերկրյա գործընկերների հետ։

Չնայած բազմաթիվ լրատվամիջոցներ գրում են, որ կոնգրեսականները դեռ պետք է ապացույցներ ներկայացնեն, սակայն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը X սոցիալական հարթակի իր էջում գրել է, որ նման ապացույցներ առկա են։

«Մենք տեսել ենք վկաների ցուցմունքներ և բանկային փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ օտարերկրյա հակառակորդներից միլիոնավոր դոլարներ են հոսել Բայդենների ընտանիք: Վկաները ցուցմունքներ են տվել Նախագահի բազմաթիվ շփումների մասին իր ընտանիքի օտարերկրյա հաճախորդների հետ», - գրել է Ջոնսոնը։

Ներկայացուցիչների պալատի դեմոկրատները պնդում են, որ Բայդենի նկատմամբ հետաքննությունը նախաձեռնվել է՝ որպես վրեժ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմփիչմենթի երկու հետաքննությունների համար։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am