Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

Երևանը կընդունի դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպումը

Երևանը կընդունի դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական 
հանդիպումը

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանում դեկտեմբերի 14-15-ը կկայանա դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպում։ Այն ՄԱԿ-ի հետ համատեղ Հայաստանում երբևէ կազմակերպված ամենախոշոր միջոցառումներից է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարական հանդիպումն անցկացվելու է «Խթանելով հավասար, մատչելի և ներառական տրանսպորտային փոխկապակցվածությունը՝ հանուն կայուն և դիմացկուն տնտեսությունների» խորագրով և հանդիսանալու է 2024թ. հունիսին Կիգալիում կայանալիք Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների (LLDC) երրորդ համաժողովին ընդառաջ կազմակերպվելիք պաշտոնական թեմատիկ հանդիպում:

Միջոցառմանը մասնակցելու են 30-ից ավելի արտասահմանյան պատվիրակություններ, որոնց թվում են՝ դեպի ծով ելք չունեցող զարգացող և տարանցիկ երկրների ներկայացուցիչներ, մասնավորապես՝ Բոտսվանայի և Նեպալի արտաքին գործերի նախարարները, Զիմբաբվեի, Էսվատինիի և Լեսոթոյի տրանսպորտի նախարարները, Մալավիի զբոսաշրջության նախարարը, Պարագվայի և Վրաստանի արտաքին գործերի փոխնախարարները, Տաջիկստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի տրանսպորտի փոխնախարարները:

Միջոցառմանը մասնակցելու են նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես օրինակ՝ ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ և դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների հարցերով բարձր ներկայացուցիչ Ռաբաբ Ֆաթիման,  ՄԱԿ Եվրոպական տնտեսական հանձնաժողովի գործադիր քարտուղար Տատիանա Մոլչանը, ՏՐԱՍԵԿԱՅԻ Գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևը, Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալը:

Տեսաուղերձներով հանդես կգան ՄԱԿ Աֆրիկայի, ինչպես նաև ՄԱԿ Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական և սոցիալական հանձնաժողովների, Համաշխարհային մաքսային կազմակերպության և Սևծովյան տնտեսական համագործակցության գլխավոր քարտուղարները:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am