Երևանում՝ 11:07,   2 Մարտ 2024

Պուտինը ժամանել է Աբու Դաբի՝ ԱՄԷ-ի նախագահի հետ բանակցությունների

Պուտինը ժամանել է Աբու Դաբի՝ ԱՄԷ-ի նախագահի հետ բանակցությունների

ԵՐԵՎԱՆ, 6 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Աբու Դաբի՝ բանակցություններ վարելու Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) նախագահ Մուհամեդ բին Զայիդ Ալ Նահյանի հետ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Հնչել են երկու երկրների օրհներգերը, որից հետո նախագահներն անցել են պատվո պահակախմբի շարքի առջևով՝ համատեղ լուսանկարվելու։ Արարողությանը ներկա են եղել նաև Ռուսաստանի և ԱՄԷ-ի պատվիրակությունները։   

Նախ կկայանան բանակցություններ ընդլայնված կազմով, այնուհետև տեղի կունանա պետությունների ղեկավարների առանձնազրույցը:

ԱՄԷ-ից հետո ՌԴ նախագահը կայցելի Սաուդյան Արաբիա։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]