Քաղաքականություն

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Բաքու՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կայցելի Բաքու՝ քննարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-8-ը կայցելի Ադրբեջան և Ռումինիա։ Բաքվում պաշտոնյան կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

«Օ’Բրայենը Բաքվում կհանդիպի ադրբեջանական պաշտոնյաների հետ՝ քննարկելու երկկողմ հարաբերությունների ամրապնդումը և աջակցությունն Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությանը», - նշված է հաղորդագրությունում։

Իսկ Ռումինիայում ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կմասնակցի հացահատիկի արտահանման թեմայով գագաթնաժողովի Ռումինիայի, Ուկրաինայի, Մոլդովայի և Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին։ Ըստ հաղորդագրության՝ կողմերը կքննարկեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում