Հասարակական

Լեհաստանի առաջին տիկինը Երևանում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ

3 րոպեի ընթերցում

Լեհաստանի առաջին տիկինը Երևանում հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների հետ

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Ագատա Կորնհաուզեր-Դուդան նոյեմբերի 28-29-ը եղել է Հայաստանի Հանրապետությունում։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ-ում Լեհաստանի դեսպանատնից, օդանավակայանում հյուրին դիմավորել են Երևանում Լեհաստանի դեսպան Պյոտր Սկվեչինսկին և ՀՀ արտաքին գործերի փոխնախարար պարոն Պարույր Հովհաննիսյանը։

08_Agata_Kornhauser_Duda_Mission_Armenia_20231129_GJA_6414.jpg (430 KB)

Այցի երկրորդ օրը Լեհաստանի նախագահի տիկինը հանդիպել է Հայաստանում լեհական համայնքի ներկայացուցիչների, ինչպես նաև աշակերտների և լեհերեն լեզուն ուսուցանող ուսուցիչների հետ։ «Օգնություն Արևելքի լեհերին» ծրագրի շրջանակներում նախագահի կինը նյութական օգնություն է փոխանցել համայնքին, ինչպես նաև կրթական և ուսումնական պարագաներ:

Երևան կատարած այցի ընթացքում Լեհաստանի առաջին տիկինն այցելել է «Առաքելություն Հայաստան» կազմակերպություն, որտեղ հանդիպել է Լեռնային Ղարաբաղից փախստականների հետ։

er.jpg (164 KB)

«Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1988 թվականին մի խումբ կամավորների կողմից, ովքեր միավորվեցին՝ օգնելու աղետալի երկրաշարժից և Արցախյան պատերազմից տուժածներին ու փախստականներին։

Փախստականների հետ զրույցի ժամանակ առաջին տիկինը հետաքրքրվել է, թե որոնք են ներկա պահին ամենահրատապ պահանջները, ինչպիսի իրավիճակում են գտնվում այսօր և ինչ ակնկալիքներ ունեն ապագայի առնչությամբ:

Հանդիպմանը ներկա էին կազմակերպության փոխտնօրեն Ալլա Հարությունյանը և ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) ներկայացուցիչները։

sdf.jpg (324 KB)

Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետ կապված՝ Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը, համագործակցելով վարչապետի գրասենյակի, Լեհաստանի Հանրապետության ռազմավարական ռեզերվների պետական գործակալության և Ազգային պաշտպանության նախարարության հետ, ի թիվս այլոց իրականացրել է փախստականների համար մարդասիրական փոխադրումներ։ Ի պատասխան ՄԱԿ ՓԳՀ-ի կոչին տրամադրվել է 300.000 ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն։ Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը, համագործակցելով «Հայկական Կարիտաս»-ի հետ, տրամադրել է հատուկ օգնություն Լեռնային Ղարաբաղի մի խումբ փախստականների համար, ովքեր ներկայումս բնակվում են Տեղ համայնքում։

Այցի վերջում Լեհաստանի առաջին տիկինը մասնակցել է Հայաստանում լեհ համայնքի ներկայացուցիչների կողմից պատրաստած համերգին։ Ելույթ է ունեցել «Պոլոնիադա» երգչախումբը։ Համերգային մասից հետո Երևանի Կոմիտասի թանգարան-ինստիտուտում նախագահի կինը ծանոթացել է հայկական դասական երաժշտության հիմնադիր Կոմիտասի կյանքին և ստեղծագործական գործունեությանը։

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Երևան

Երևանում այս տարի շուրջ 52 կմ ճանապարհ կբարեկարգվի

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

Երևան

Բաբայան փողոցը մեկ ամիս փակ է լինելու

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մերի Փոփինս»-ն ՝ առաջատար. մանկական. հունիս, 2024

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևան

Երևանի մանկապարտեզների սաները սովորում են տեսակավորել թափոնը

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Երևան

Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է հանրային տեղեկատվական բացօթյա հանդիպում

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

Երևան

Վերաբացվել է Կոմիտաս 60 հասցեում գտնվող Ucom-ի վաճառքի և սպասարկման նորացված կենտրոնը

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Երևան

«Վեոլիա Ջուր»-ը պատասխանել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանին

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևան

Հիմա գտնվում ենք հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի փորձարկման փուլում․ Ավինյան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Երևան

Երևանին անհրաժեշտ է ևս 250 18 մետրանոց ավտոբուս ավտոպարկն ամբողջությամբ արդիականացնելու համար

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

Երևան

Տիգրան Ավինյանը վստահեցնում է՝ աղբահանության հետ կապված խնդիրը մոտ ժամանակներս լուծված կլինի

Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով

Երևան

Երևանում 500 վերելակ կփոխարինվի նորով

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում