Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ԱՄՆ-ն հայտնել է, որ Կարմիր ծովում 3 առևտրային նավ հարձակման է ենթարկվել հութիների կողմից

ԱՄՆ-ն հայտնել է, որ Կարմիր ծովում 3 առևտրային նավ հարձակման է ենթարկվել 
հութիների կողմից

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կարմիր ծովի հարավի միջազգային ջրերում 3 առևտրային նավերի վրա չորս հարձակում է տեղի ունեցել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը։

Ըստ հաղորդագրության՝ դեկտեմբերի 3-ին հարձակման ենթարկված երեք նավերը կապված են 14 տարբեր երկրների հետ։ ԱՄՆ «Քարնի» ականակիր նավն արձագանքել է նավերից եկող կանչերին և օգնության հասել։

ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաղորդում է, որ «Քարնի»-ն արձանագրել է հականավային բալիստիկ հրթիռի արձակում Եմենի՝ հութի ապստամբների կողմից վերահսկվող տարածքներից։

Ամերիկյան ականակիր նավը հարվածել է հութիների կողմից արձակված անօդաչու թռչող սարքին, որն ուղղություն էր վերցրել դեպի Բահամների դրոշի տակ նավարկող բրիտանական Unity Explorer նավը։

Ավելի ուշ Կարմիր ծովում հարձակման են ենթարկվել նաև M/V Number 9 և M/V/ Sophie II նավերը։ Ամերիկյան ականակիրն արձագանքել է այս հարձակումներին՝ խոցելով հութիների կողմից արձակված հրթիռը  և ԱԹՍ-ն։

«Այս հարձակումներն ուղղակի սպառնալիք են ներկայացնում միջազգային առևտրի և նավարկության անվտանգության համար։ Դրանք վտանգի տակ են դնում աշխարհի տարբեր երկրներ ներկայացնող միջազգային անձնակազմերի անդամների կյանքը», - հավելում է ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը՝ մեղադրելով Իրանին նման հարձակումներին աջակցելու համար։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական խմբավորման՝ Իսրայել ներխուժմանը հաջորդեցին Իսրայելի կողմից Գազայի հատվածի գնդակոծությունները և ցամաքային ներխուժումը։ Այդ ժամանակից ի վեր հութիները մի քանի անգամ հարձակումներ են գործել առևտրային նավերի վրա, նաև գրավել են Իսրայելի հետ առնչություն ունեցող նավեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am