Միջազգային

Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններից մեկում հրդեհի հետևանքով քիմիական նյութերով բալոններ են պայթել

1 րոպեի ընթերցում

Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններից մեկում հրդեհի հետևանքով քիմիական նյութերով բալոններ են պայթել

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքի օդանավակայաններից մեկում բռնկված հրդեհի ժամանակ տեղի է ունեցել քիմիական նյութերով բալոնների պայթյուն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Իզվեստիա»-ն։ Նախնական տեղեկություններով ՝ միջադեպի հետևանքով մեկ մարդ է տուժել:

Թերթի զրուցակցի խոսքով՝ տուժած տղամարդը մարմնի 50 տոկոսի այրվածք է ստացել։ Նախնական տվյալներով ՝ նրան հոսպիտալացրել են։

Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցներն ու հրշեջները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում