Միջազգային

ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել Լավրովի և Բլինկենի միջև հնարավոր շփումը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետդեպարտամենտը հրաժարվել է մեկնաբանել Լավրովի և Բլինկենի միջև հնարավոր շփումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետքարտուղարությունը դեռևս չի մեկնաբանել ԵԱՀԿ նախարարական հանդիպման շրջանակում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի շփումների հնարավորությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիական տարածաշրջանի հարցերով բյուրոյի քարտուղարի տեղակալ Ջեյմս Օ-Բրայենը։

«Ես տեղյակ չեմ պարոն Լավրովի՝ հինգշաբթի օրը հանդիպմանը մասնակցելու ծրագրերին, ուստի չեմ մեկնաբանի որևէ հանդիպման հեռանկար»,- լրագրողներին ասել է Օ-Բրայենը։

Ավելի վաղ ԵԱՀԿ-ն հայտնել էր, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ 57 երկրների արտաքին գործերի նախարարների տարեկան հանդիպումը կանցկացվի 2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 1-ը Հյուսիսային Մակեդոնիայի Սկոպյե քաղաքում։

Կազմակերպության հաղորդագրության մեջ նշվել է, որ տարեկան հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հրավերով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում