Միջազգային

Իսրայելի բանակը հայտարարել է մարդասիրական նպատակով Գազայի հարավում գործողությունները դադարեցնելու մասին

1 րոպեի ընթերցում

Իսրայելի բանակը հայտարարել է մարդասիրական  նպատակով Գազայի հարավում գործողությունները դադարեցնելու մասին

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է հումանիտար նպատակներով Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարի տարածքում մարդասիրական նպատակով ռազմական գործողությունները դադարեցնելու մասին՝ կոչ անելովտարհանել բնակիչներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի պաշտպանության բանակը՝ հավելելով, որ բնակիչների տարհանման համար միջանցքը բաց կլինի տեղական ժամանակով մինչև ժամը 16.00-ն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում