Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ՌԴ ԱԻՆ-ը Եգիպտոս է տեղափոխել Գազայի բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնության 6-րդ խմբաքանակը

ՌԴ ԱԻՆ-ը Եգիպտոս է տեղափոխել Գազայի բնակչության համար նախատեսված 
մարդասիրական օգնության 6-րդ խմբաքանակը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՊՐԵՍ։  Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հատուկ ինքնաթիռը Եգիպտոս է տեղափոխել Գազայի հատվածի բնակչության համար նախատեսված մարդասիրական օգնության հերթական բեռը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով նախարարության մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդհանուր առմամբ ռուսական կողմից փոխանցվել է ավելի քան 190 տոննա մարդասիրական օգնություն: Բեռները ներառում են ներքնակներ, բարձեր, անձնական խնամքի միջոցներ, սնունդ՝ ներառյալ մանկական:

Գերատեսչությունում հավելել են, որ բեռը կփոխանցվի Կարմիր մահիկի եգիպտական ընկերության ներկայացուցիչներին: Նրանք Ռուսական օգնություն կհասցնեն Գազայի խաղաղ բնակչությանը:

Սա Գազայի հատվածի բնակչության համար մարդասիրական օգնության արդեն վեցերորդ խմբաքանակն է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am