Միջազգային

Բորելը հայտնել է Գազայի 35 հիվանդանոցից 20-ի աշխատանքի դադարեցման մասին

1 րոպեի ընթերցում

Բորելը հայտնել է Գազայի 35 հիվանդանոցից 20-ի աշխատանքի դադարեցման մասին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածի 35 հիվանդանոցից 20-ը դադարեցրել է աշխատանքը: Դրանցից մի քանիսն ամբողջությամբ ավերվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը ԵՄ խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։

«Հիվանդանոցների հետ կապված իրավիճակը խիստ մտահոգիչ է: Դրանցից մի քանիսն ավերված են: 35 հիվանդանոցից 20-ը, ըստ ԱՀԿ-ի, դադարել է գործել, քանի որ չկան վառելիք, ջուր և էլեկտրականություն», - ասել է նա:

Բորելը մատնանշել է բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու դժվարությունները։ «Մենք Գազային տրվող մարդասիրական օգնությունն ավելացրել ենք՝ հասցնելով 100 միլիոն եվրոյի, բայց այդ օգնությունը պետք է տեղ հասցվի: Իմաստ չունի այն հասցնել, եթե բեռնատարները չեն կարող ժամանել Գազա», - հավելել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում