Միջազգային

Դելիում ծխամշուշի դեմ պայքարի համար մտադիր են արհեստական ​​անձրև առաջացնել

2 րոպեի ընթերցում

Դելիում ծխամշուշի դեմ պայքարի համար մտադիր են արհեստական ​​անձրև առաջացնել

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանի կառավարությունը ծրագրում է նոյեմբերի 20-21-ն արհեստական ​​անձրև առաջացնել՝ օգնելու քաղաքացիներին, որոնք շնչահեղձ են լինում օդի որակի կտրուկ վատթարացման պատճառով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Դելիի կառավարության շրջակա միջավայրի նախարար Գոպալ Ռային լրագրողներին հայտնել է, որ քաղաքի իշխանությունները մտադիր են այդ ծրագիրը ներկայացնել Գերագույն դատարան, որը իշխանություններից պահանջել է հրատապ միջոցներ ձեռնարկել թունավոր ծխամշուշի դեմ պայքարի համար։

Գոպալ Ռային հանդիպում է անցկացրել քաղաքի ֆինանսների նախարարի և Կանպուր քաղաքի Հնդկաստանի տեխնոլոգիական ինստիտուտի (Indian Institute of Technology, IIT) գիտնականների խմբի հետ: IIT-ի մասնագետներն առաջարկել են առաջացնել տեղումներ, ինչը, նրանց կարծիքով, կարող է օգնել Նյու Դելիում օդի որակի արտակարգ իրավիճակի պայմաներում:

«IIT խումբը հայտարարել է, որ արհեստական ​​անձրևի ստեղծման համար անհրաժեշտ է առնվազն 40 % ամպամածություն: Նման ամպամածության հավանականություն կա նոյեմբերի 20-21-ը», - ասել է Ռային։

Ավելի վաղ երկրի Գերագույն դատարանը Դելիի հարևան նահանգներից պահանջել է անհապաղ դադարեցնել ծղոտի և խոզանի՝ հացահատիկային բույսերի ցողունների արմատամերձ մասի այրումը:

Դելիի հարևան նահանգներում աշնանը բերքահավաքից հետո խոզանն այրվում է, և ծուխն իջնում է ցածրադիր գոտում գտնվող մեգապոլիս։ Ամեն տարի աշնանն այնտեղ օդի որակի կտրուկ վատթարացում է դիտվում։ Հնդիկ գիտնականների գնահատումներով`այդ օդի շնչումը համարժեք է օրական 50 ծխախոտ ծխելուն։ Չիկագոյի համալսարանի էներգետիկ քաղաքականության ինստիտուտի օգոստոսյան զեկույցում նշվել է, որ օդի աղտոտվածությունը Դելիի բնակիչների կյանքը կրճատում է մոտ 12 տարով:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում