Միջազգային

ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի քարտուղարները կարևորել են համակարգված քայլերը անվտանգության ռազմավարական ռիսկերը նվազեցնելու համար

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի և ՀԱՊԿ-ի քարտուղարները կարևորել են համակարգված քայլերը անվտանգության ռազմավարական ռիսկերը նվազեցնելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հավաքական անվտանգության կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը տեսակոնֆերանսով ունեցած զրույցի ընթացքում կարևորել են համակարգված միջազգային քայլերը անվտանգության ռազմավարական ռիսկերը նվազեցնելու համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես նշված է ՀԱՊԿ տարածած հաղորդագրության մեջ, կողմերը քննարկել են ՀԱՊԿ և ՄԱԿ-ի քարտուղարության փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։

Մասնավորապես ընդգծվել է համակարգված միջազգային քայլերի կարևորությունը՝ կանխարգելիչ տարածաշրջանային գործողությունների միջոցով անվտանգության ռազմավարական ռիսկերի նվազեցման ուղղությամբ։

Բացի այդ, կողմերը քննարկել են ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքային շփումների հետագա զարգացումը ՄԱԿ-ի համապատասխան կառույցների հետ ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անդրսահմանային հանցագործությունների, անօրինական միգրացիայի, ինչպես նաև խաղաղապահության ոլորտում փոխգործակցության հարցերի շուրջ։ Նշվել է ահաբեկչական գաղափարախոսության և քարոզչության տարածման դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության ոլորտում ջանքերի համադրման կարևորությունը: Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում