ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հակամարտության սրվելուց ի վեր Գազայի հատվածում ավելի քան տասը հազար մարդ է զոհվել։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «Ռիա Նովոստի»-ն, այս մասին նշվել է Պաղեստինի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Աղբյուրի տեղեկությամբ՝ Գազայի հատվածում ավիահարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 10 հազար 22-ի, այդ թվում՝ 4104-ը՝ երեխա։