Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Լիբանանում ՄԱԿ խաղաղապահ ուժերի հրամանատարությունն անհանգստացած է երկրի հարավում խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թվի աճով

Լիբանանում ՄԱԿ խաղաղապահ ուժերի հրամանատարությունն անհանգստացած է 
երկրի հարավում խաղաղ բնակիչների շրջանում  զոհերի թվի աճով

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերի հրամանատարությունն անհանգստացած է հակամարտող կողմերի փոխադարձ հարվածների հետևանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Թելեգրամ ալիքում հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր խաղաղապահ ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Անդրեա Տենենտին։

«Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա», - ասել է նա՝ հավելելով, որ «Կապույտ սաղավարտներ»-ը կոչ են անում բոլոր կողմերին անհապաղ դադարեցնել կրակը և գործողությունները, որոնք վտանգում են խաղաղ բնակչության անվտանգությունը:

Տենենտին ափսոսանք է հայտնել նոյեմբերի 5-ին իսրայելական հրետակոծության ժամանակ լիբանանյան չորս հոգանոց ընտանիքի մահվան կապակցությամբ: 

Նա հիշեցրել է, որ քաղաքացիների վրա հարձակումները միջազգային իրավունքի խախտում են և կարող են լինել ռազմական հանցագործություններ:

Լիբանանյան Կարմիր Խաչի ընկերության տվյալներով՝ նոյեմբերի 2-ին երկրի հարավում զոհվել է հինգ խաղաղ բնակիչ, երեքը՝ վիրավորվել։ 

«Հեզբոլլահի» և իսրայելական բանակի միջև վերջին հակամարտությունը տեղի է ունեցել 2006 թվականի ամռանը հարավային Լիբանանում: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701 բանաձևը սահմանին հրադադար է սահմանել, որն այժմ վերահսկում են 36 պետությունների 12 հազար խաղաղապահներ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am