Միջազգային

Գուտերեշն ասել է, որ անհանգստացած է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրացումից

1 րոպեի ընթերցում

Գուտերեշն ասել է, որ անհանգստացած է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրացումից

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ անհանգստացած է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության սրմամբ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես խորապես անհանգստացած եմ Գազայի հատվածում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի ու պաղեստինյան այլ զինված խմբավորումների միջև հակամարտության սրմամբ: Սա ներառում է Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային գործողությունների ընդլայնումը, որն ուղեկցվում է Իսրայելի վրա Գազայի հատվածից ինտենսիվ օդային հարվածներով, ինչպես նաև շարունակվող հրթիռային հարձակումներով»,- ասված է Գուտերեշի հայտարարության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում