Միջազգային

ԱՄՆ-ն փորձում է Իսրայելին հետ պահել Գազայում ցամաքային լիարժեք գործողությունից

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ն փորձում է Իսրայելին հետ պահել Գազայում ցամաքային լիարժեք գործողությունից

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի զինվորականները փորձում են Իսրայելին հետ պահել Գազայի հատվածում լայնամասշտաբ ցամաքային գործողություն սկսելու պլանից :

Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին հայտնում է CNN-ը։

«ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները փորձում են Իսրայելին զերծ պահել քաղաքային կատաղի մարտերից, որոնց մեջ ԱՄՆ -ն ներքաշվել է իրաքյան պատերազմի ժամանակ, փորձելով կանխել արյունալի հետևանքները»,- տեղեկացնում է հեռուստաալիքը:

Ըստ աղբյուրի՝ ամերիկացի խորհրդականների կարծիքով, ցամաքային լայնամասշտաբ ներխուժման փոխարեն Իսրայելը պետք է սահմանափակվի օդային հարվածների և հատուկ ջոկատայինների հարձակումների համակցությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում