Միջազգային

Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոններին

1 րոպեի ընթերցում

Իսրայելական բանակը հայտարարել է, որ հարվածներ է հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոններին

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ վաղ առավոտից հարվածներ է հասցրել Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի մի քանի հրամանատարական կենտրոններին, հակատանկային հրթիռների արձակման կետերին և ստորգետնյա ենթակառուցվածքին: Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքում հայտնել էր, որ այսօր հարվածել է նաև սահմանին մոտ գտնվող լիբանանյան տարածքին ու նաև կրակ է բացել՝ ի պատասխան Լիբանանի հետ սահմանակից իր դիրքերի վրա հակատանկային հրթիռների արձակման։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում