Լիտվայի վարչապետն այցելել է «Թումո» կենտրոն
1 րոպեի ընթերցում
![Լիտվայի վարչապետն այցելել է «Թումո» կենտրոն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/10/1122347.jpg)
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Լիտվայի վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում, ծանոթացել պայմաններին ու հնարավորություններին։
«Թումո» կենտրոն կատարած այցի ընթացքում ուղեկցել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը։
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն Հայաստան է այցելել հոկտեմբերի 18-ին։ Երևանում նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ինգրիդա Շիմոնիտեն հոկտեմբերի 19-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ու հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։