Միջազգային

Լավրովը ժամանել է Հյուսիսային Կորեա

1 րոպեի ընթերցում

Լավրովը ժամանել է Հյուսիսային Կորեա

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Փհենյան: Երկօրյա այցի ընթացքում Լավրովը հանդիպում կունենա հյուսիսկորեացի իր պաշտոնակցի հետ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը հիշեցնում է, որ օրերս Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն ուղեկցել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին Պեկին կատարած այցի ժամանակ և հանդիպումներ անցկացրել իր չինացի պաշտոնակից Վան Իի հետ:

Ռուսաստանի ղեկավարը նույնպես պաշտոնական հրավեր ունի ԿԺԴՀ այցելելու։ Սակայն ըստ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի՝ հնարավոր այցի ժամկետները պետք է նախապես համաձայնեցվեն «դիվանագիտական ​​ուղիներով»։ Պեսկովը չի բացառել, որ հարցը պարզ կդառնա Լավրովի աշխատանքային ուղևորության ընթացքում։

Մեկ ամիս առաջ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը պաշտոնական այցով ժամանել էր Ռուսաստան և «Վոստոչնի» տիեզերակայանում հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ։ Ռուսաստանը դարձել էր առաջին պետությունը, ուր Կիմ Չեն Ընն այցելել էր համավարակի սկզբից ի վեր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում