Միջազգային

Իրանում 5,8 և 5,9 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել

1 րոպեի ընթերցում

Իրանում 5,8 և 5,9 մագնիտուդով երկու երկրաշարժ է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի հարավում վաղ առավոտյան երկու երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի հրապարակած տվյալները։

Երկրաշարժերից մեկը՝ 5,8 մագնիտուդով, գրանցվել է ժամը 04։59-ին։ Դրա էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբաս քաղաքից 58 կմ դեպի հյուսիս։ Օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա։

Եվս մեկ երկրաշարժ՝ 5,9 մագնիտուդով, գրանցվել է ժամը 05։10-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբաս քաղաքից 56 կմ դեպի հյուսիս։ Երկրաշարժի օջախն ընկած է եղել 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում