Երևանում՝ 11:07,   13 Մայիս 2024

Ղրիմի կամուրջն ամբողջությամբ վերականգնվել է

Ղրիմի կամուրջն ամբողջությամբ վերականգնվել է

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղրիմի կամուրջը նախատեսված ժամկետից 18 օր շուտ ամբողջությամբ վերականգնվել է:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը «Տելեգրամ»-ի իր ալիքում:

«Լավ լուր՝ ճանապարհային աշխատողներից. Ղրիմի կամուրջն ամբողջությամբ վերականգնվել է՝ ժամանակացույցից 18 օր շուտ: Երթևեկությունը բացվել է բոլոր չորս գծերով» - տեղեկացրել է նա:

Խուսնուլինը հավելել է, որ ամբողջ աշխատանքը տևել է 3 ամսից էլ քիչ:

Հուլիսի 17-ին Ռուսաստանը հայտնել էր, որ Ղրիմի կամուրջը պայթեցրել են ուկրաինական վերջրյա անօդաչու թռչող սարքերը:

РБК-Украина պարբերականն էլ հղում անելով Ուկրաինայի անվտանգության ծառայության իր աղբյուրներին, հաղորդել էր, որ Ղրիմի կամրջի վրա հարձակումը Ուկրաինայի զինված ուժերի ռազմածովային ուժերի և Անվտանգության ծառայության իրականացրած հատուկ գործողություն է։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am