Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Մոդին ուրախ կլիներ Պուտինին տեսնել Հնդկաստանում. Մատվիենկո

Մոդին ուրախ կլիներ Պուտինին տեսնել Հնդկաստանում. Մատվիենկո

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պատրաստակամություն է հայտնել հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հնդկաստանում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այդ մասին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

Ռուսաստանի խորհրդարանի պատվիրակությունը Մատվիենկոյի գլխավորությամբ հոկտեմբերի 12-14-ն այցելել է Հնդկաստան՝ մասնակցելու G20-ի երկրների խորհրդարանական ֆորումին:

«Ընդհանուր առմամբ գիտեք, որ ռուս-հնդկական հարաբերություններում դրական ֆոն կա՝ մեծապես մեր առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և պարոն Մոդիի փոխգործակցության շնորհիվ, ովքեր մշտական ​​աշխատանքային կապի մեջ են։ Պարոն Մոդին հայտնել է, որ ուրախ կլինի տեսնել Վլադիմիր Վլադիմիրովիչին Հնդկաստանում: Կարծում եմ, որ մենք ունենք լավ բազա և հարաբերությունների զարգացման լայնամասշտաբ հեռանկար»,- ասել է Մատվիենկոն՝ հավելելով, որ Մոդիին է փոխանցել Պուտինի ողջույններն ու բարեմաղթանքները։

«Պարոն Մոդին նշեց, որ շատ գոհ է, թե ինչպես է զարգանում ռուս-հնդկական համագործակցությունը էներգետիկայի, գյուղատնտեսության և շատ այլ ոլորտներում»,- ասել է Մատվիենկոն։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am