Միջազգային

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իսրայելական ավիահարվածներից Գազայում զոհվել է 13 պատանդ

1 րոպեի ընթերցում

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ իսրայելական ավիահարվածներից Գազայում զոհվել է 13 պատանդ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելի ավիահարվածների ընթացքում զոհվել է Գազայում պահվող 13 պատանդ։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի հրապարակումից։

Ըստ ՀԱՄԱՍ-ի հայտարարության՝ վերջին 24 ժամում իրականացված ավիահարվածներից զոհված պատանդների շարքում կան ինչպես իսրայելցիներ, այնպես էլ օտարերկրացիներ։ Նրանք սպանվել են իսրայելական կործանիչների կողմից հինգ տարբեր վայրերում։

ՀԱՄԱՍ-ը հոկտեմբերի 7-ին Իսրայել ներխուժման ընթացքում գերեվարել է շուրջ 150 մարդու, որոնց մտադիր է փոխանակել Իսրայելում և ԱՄՆ-ում բանտարկված պաղեստինցիների հետ։

Վերջին վեց օրերի բախումների ընթացքում Իսրայելը հայտնել է 1300 զոհի մասին։ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 1400-ի։ Իսրայելը պատերազմ է հայտարարել ՀԱՄԱՍ-ին, նաև Գազայի լիակատար պաշարում է սկսել՝ դադարեցնելով ջրի, էլեկտրաէներգիայի, վառելիքի, սննդի և այլ ապրանքների մուտքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում